Գերմանացի զբոսաշրջիկն ԱՄՆ-ից իր տուն է բերել ճամպրուկի մեջ թաքնված կարիճ, որը խայթել է նրան
ԱյլԳերմանիայում 32-ամյա տղամարդը, ով հայրենիք է վերադարձել ԱՄՆ-ից, պատահաբար տուն է բերել ճամպրուկի մեջ թաքնված կարիճ, գրում է Mirror-ը։
Տղամարդն ընկերուհու հետ Կալիֆորնիայից վերադարձել է Մյունխեն։ Ճամպրուկները բացելիս գերմանացին հանկարծակի ցավ է զգացել ոտքի հատվածում։ Պարզվել է, որ նրան խայթել է բեժ-շագանակագույն կարիճը։
Ժամանած ծառայությունները բռնել են հոդվածոտանուն և տեղափոխել սողունների կենտրոն։ Պարզվել է, որ իրերի մեջ թաքնված կարիճի տեսակը վտանգավոր չէ։