Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է. Բլինքենը՝ Փաշինյանին
Արտաքին Քաղաքական
Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է, Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական խաղաղ բանակցություններում գրանցված առաջընթացը։ Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը, դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է»,- գրել է Բլինքենը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)