Կոնդը՝ պատմական անցյալով ու ներկա խնդիրներով. Երևանի քաղաքապետարան
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը տեսանյութ է պատրաստել՝ ներկայացնելով Կոնդի պատմական անցյալն ու ներկան․ «2804-ամյա Երևանը միջնադարում ուներ 3 թաղ՝ Կոնդը, Շահարն ու Երկաթաղբյուրը։
Այսօրվա Երևանի կենտրոնում է գտնվում քաղաքի ամենահին թաղերից մեկը՝ Կոնդը՝ նեղ, անհարթ, զառիվեր փողոցներով ու հողաշեն տներով բացվող բլուր-թաղամասը։ Կոնդի մասին գրավոր առաջին հիշատակություններն արվել են դեռևս 17-րդ դարում:
Քաղաքի կոլորիտային անկյունն այսօր ունի պահպանության ու վերակառուցման կարիք»,- տեսանյութին կից նշված է Քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության հաղորդագրության մեջ։