Բժիշկը հայտնել է՝ որ միջոցների օգտագործումն է փչացնում մազերը
Ժամանց
Քաղցր մթերքները և վերամշակված միսը վնասակար են մազերի համար: Այս մասին «Москва 24»-ին հայտնել է սննդաբան Միխայիլ Գինցբուրգը։
Բժշկի խոսքով՝ քաղցրավենիքը բացասաբար է անդրադառնում ոչ միայն մազերի, այլև մաշկի վիճակի վրա։ Բացի այդ, արեւածաղկի ձեթն ու մարգարինը նույնպես վնասակար են օրգանիզմի համար։
Ինչպես հավելել է դիետոլոգը, վերամշակված մսից ստացված մթերքները, օրինակ՝ երշիկեղենի ու նրբերշիկի օգտագործումը բացասաբար են անդրադառնում մազերի վրա։
«Աղի ավելցուկը վնասակար է։ Աղի բանջարեղենը, թթու վարունգը նույնպես մաշկի վաղ ծերացում են առաջացնում և վատացնում մազերի վիճակը»,- զգուշացրել է մասնագետը։
Ինչպես նշել է Գինցբուրգը, մազերի որակը բարելավելու համար պետք է ուտել ծովամթերք, մրգեր և հատապտուղներ։ Սննդակարգում պետք է ներառել նաև կոճապղպեղ և սխտոր։ Ինչպես եզրակացրել է սննդաբանը, կեֆիրով մյուսլին իդեալական ուտեստ է մազերի առողջության համար։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից