Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ովքեր են «ջուրը թափել» 40 միլիարդանոց պահուստային ֆոնդը

Վերլուծական

Ընդամենը 3 ամիս առաջ՝ հունիսի 23-ին, Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում հպարտությամբ հայտարարեց, որ 40 միլիարդ դրամով ավելի հարկ են հավաքել. դա կուղղեն Կառավարության պահուստային ֆոնդ, հետո, ժամանակի ընթացքում, կտեղափոխեն պետական բյուջե։ Երեք ամիս անց, սակայն, պարզվում է, բյուջե տեղափոխելու համար էլ գումար չի մնացել, որովհետև Կառավարության պահուստային ֆոնդը սպառվել է։ Իսկ ովքե՞ր են սպառել այդքան մեծ ձեռքբերում ներկայացված պահուստային ֆոնդը: Պատերազմի շեմին կանգնած Հայաստանում Կառավարությունը միլիարդներ է հատկացնում մե՛կ փողոցների ասֆալտապատմանն ու լուսավորության ցանցի անցկացմանը, մե՛կ Ոստիկանությանը, որին վերջերս հատկացվել է 3 միլիարդ 609 միլիոն դրամ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին կառավարությունը 33 միլիոն 680 հազար դրամ գումար է հատկացրել՝ նույն այդ պահուստային ֆոնդից:

Հուլիսի 21-ի նիստում որոշվեց կառավարությանը պահուստային ֆոնդից 140 մլն դրամ հատկացնել: Որոշման հիմնավորման մեջ նշված էր, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումներն անբավարար են: Նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցառման տարեկան ծախսերն ավելացնել 140.0 մլն դրամով, որից ինն ամսվա համամասնությունը՝ 80.0 մլն դրամով:

Կառավարության հուլիսի 28-ի որոշմամբ՝ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի եւ աշխատակազմի ղեկավարի՝ Կառավարական տուն 1 շենքի ընդունարաններ տանող վերելակը կփոխարինվի: Իբրեւ հիմնավորում նախագծում նշվել է, որ հին վերելակը ֆիզիկապես մաշված վիճակում է, հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների եւ վթարների: ՀՀ վարչապետի աշխատակազմի վարչական շենքը սպասարկող նոր վերելակ ձեռք բերելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 21 միլիոն 516 հազար դրամ է հատկացվել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչպես գիտենք, Արայիկ Հարությունյանն է:

31,6 մլն դրամ է հատկացվել Էկոնոմիկայի նախարարության երկու մասնաշենքերի 12 սանհանգույցների հիմնանորոգման համար: Վահան Քերոբյանի համար, անշուշտ, սա ամենակարևոր և օրակարգային խնդիրն էր, որ պետք է հապճեպ լուծում ստանար:

Այդ նույն պահուստային ֆոնդից միլիարդներ են ուղղվել պատգամավորների արտասահմանյան գործուղումների  վրա: Դիցուք՝  Ապրիլին գործուղումներ են եղել Փարիզ, Վաշինգտոն, Ստրասբուրգ, Բելգրադ, Սանկտ Պետերբուրգ։ Անվտանգության թեմաներով համաժողովին մասնակցելու համար ապրիլի 25-28-ը Ժնև են գործուղվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նրա օգնական Էմմա Սարգսյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Ամենաուշագրավը՝ նաև պաշտպանության հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, ևս երկու փորձագետ: Մայիսի 5-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ Ավստրիայի մայրաքաղաք էին մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը: Օրինակ՝ մայիսի 26-28-ը Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) էին մեկնել ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանն ու Սարգիս Խանդանյանը։ Հունիսի 6-9-ը Բեռն (Շվեյցարիայի Համադաշնություն) կմեկնեն Էդուարդ Աղաջանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Քոչարյան Անդրանիկը։ 

Մսխվում է ոչ միայն պահուստային ֆոնդը, այլ նաև բուն բյուջեն: Ապշեցնում են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքով պլանավորված պարգևատրումների չափերը` ըստ պետական մարմինների (Պարգևատրումներ, ներառյալ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ, ներառված չեն աշխատավարձերը և հավելավճարները): Օրինակ, ինչո՞վ է աչքի ընկել Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած ՊՎԾ-ն, որպեսզի վերջինիս ղեկավարած կառույցին բաժին հասնի 138,421.700 դրամ: Նույն հարցը կարելի է ուղղել նաև ՀՀ վիճակագրական կոմիտեին, որին 2022-ին բաժին է հասել՝ 272,709,900 դրամ պարգևավճար: Սասուն Խաչատրյանի ղեկավարած հակակոռուպցիոն կոմիտեն, որը բառի բուն իմաստով պարապուրդի է մատնված, ըստ բյուջեի պետք է ստանա 186.940.000 դրամի պարգևվճար:

Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ «Տոյոտա Պռադո» ամենագնացի մասին է։

Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունի նաև Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

Այսքանից հետո պարզից էլ պարզ է, թե ինչու ռազմավարական հարցեր լուծելու համար կառավարության պահուստային ֆոնդում և ընդհանրապես բյուջեում չեն բավարարում ֆինանսական միջոցները: Մինչդեռ, արի ու տես, որ բյուջեն անխնա մսխած ՔՊ-ականներն անգամ չեն էլ պատժվում 40 միլիարդը ջուրը թափելու համար...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված