Լոնդոնը որոշել է ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթաժողով հրավիրել. ո՞րն է պատճառը
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը «Մեծ յոթնյակի» (G7) ղեկավարների առաջիկա առցանց հանդիպմանը կոչ կանի առաջիկա օրերին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտահերթ գագաթնաժողով անցկացնել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Այդ մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, հայտնել են բրիտանական վարչակազմի ղեկավարի գրասենյակից:
Նշվում է, որ Թրասը մտադիր է ՆԱՏՕ-ի երկրներին խնդրել պահպանել Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցները:
Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կմիանա և ելույթ կունենա թե՛ «Մեծ յոթնյակի» (G7) ղեկավարների առաջիկա առցանց հանդիպմանը, թե՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հնարավոր արտահերթ գագաթնաժողովին: