Այսօր որոշում կկայացվի Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության վերաբերյալ. Կլաար
Արտաքին Քաղաքական
Ակնկալվում է, որ այսօր Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները կքննարկեն եւ որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահության ամրապնդման և դելիմիտացիային նպաստելու համար:
Այդ մասին երեկ Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից Քաղաքական ու անվտանգային հանձնաժողովում։
Միության անդամ երկրների, ինչպես նաև ԵԽ-ի լիակատար աջակցությունը չափազանց կարևոր են Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», - ասել է Կլաարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)