Թուրքիան դեմ է Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին. Չավուշօղլու
Թուրքիա
Թուրքիան համաձայն չէ Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու հետ և կարծում է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների խզումն «անխուսափելիորեն կազդի բոլորի վրա»:
Այս մասին TVNET-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք տեսնում ենք, թե ինչ է արժենում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը: Դա անխուսափելիորեն կազդի բոլորի վրա։ Սակայն Թուրքիան չի տառապում բնական գազի պակասից, նման իրավիճակ նկատվում է նաև այլ երկրներում: Մենք երբեք չենք ընդունում միակողմանի սահմանափակումներ»,- ասել է արտգործնախարարը:
Նա կարևորել է կենսունակ հրադադարը և Ուկրաինայի համար արդար խաղաղությունը:
«Որպես Թուրքիա՝ մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,-ընդգծել է թուրք դիվանագետը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)