Գլխավոր դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին՝ թույլատրել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել
ԻրավունքՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ»,- նշեցին Դատախազությունից։
Դատավորի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվության հարցով դատախազը դիմել է ԲԴԽ՝ կապված հայտարարգրերում հայտնաբերված առերեւույթ կեղծ տվյալների հետ։ Մասնավորապես, դատավորի հայտարարագրում նշված է, որ ինքը որպես փոխառություն տվել է գումար, սակայն հետագայում պարզվել է, որ իրականում նման բան չի եղել, ինչը դիտարկվել է որպես հայտարարգրերում կեղծ տվյալ ներառել։