Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Թուրքիայում լռում են հայ գերիների գնդակահարության մասին

Թուրքիա

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում գերի հանձնված անզեն հայ զինվորներին։ Տեսանյութի զննության արդյունքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հստակ արձանագրեց, որ պատերազմական  հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա լայնածավալ հարձակման ընթացքում։

Պաշտոնական Երևանը կրկին միջազգային հանրությանն ուշադրությունն հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է, և այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի ենթարկվի պատասխանատվության այս և այլ վայրագությունների համար:

Միջազգային հանրությունը՝ այդ թվում Ադրբեջանի «մեծ եղբայր» հորջհորջվող Թուրքիայի ՆԱՏՕ-ական դաշնակիցներ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Հունաստանը, խստիվ դատապարտեցին նմանօրինակ բռնությունն ու գազանաբարո գործողությունը:

Իսկ Թուրքիայում քար լռություն էր։ Իրենց բնորոշած «Ջան Ադրբեջանի» զինուժի ռազմական ծանր հանցագործությունը մատնվում էր լռության։ Չհնչեց ոչ մի դատապարտող խոսք պետական, քաղաքական կամ հանրային գործիչների կողմից։ Գնդակահարության տեսանյութը քննության ենթարկելու կոչեր ու առաջարկներ չեղան անգամ։ Դե իսկ թուրքական լրատվակայքերն այդպես էլ չանդրադարձան թեմային՝ չհաշված մեկ-երկու ոչ հայտնի լրատվականներում տեղ գտած թեմային հպանցիկ ժխտողական անդրադարձով հրապարակում, որոնցում ընդգծվում էր «թյուրքերի կողմից նման պահվածքի անհնարինությունը»։

Թուրքական փորձագիտական և լրատվական համայնքի լռությունն էլ ավելի բացասաբար ընդգծվեց, երբ այդ օրերին նույնիսկ ադրբեջանցի վտարանդի գործիչ, ընդդիմադիր լրագրող Հաբիբ Մյունթեզիրը նշեց, որ եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա հանցագործության մեղավորներին անհրաժեշտ է պատժել։ Մինչդեռ թուրք ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր, ո՛չ հանրային գործիչներից այդպես էլ չհնչեց հրապարակային խոսք զարհուրելի տեսանյութի մասին։

Բանն այն է, որ գնդակահարության դեպքի բացահայտումից ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում գերեվարված վիրավոր հայ զինվորին իբրև թե հոգատարությամբ վիրակապող ադրբեջանցի զինծառայողի «բուժօգնության» կադրերն ակտիվորեն տարածվում և մեկնաբանվում էին թուրքական մեդիա դաշտում։ Փորձ էր արվում դա ներկայացնել որպես «ադրբեջանցի զինվորներից աշխարհին ուղղված մարդասիրության դաս»։

«Գնահատանքի արժանացած պահվածք ադրբեջանցի զինվորից», «Գերի ընկած հայ զինվորի վերքը կապող գթասիրտ ադրբեջանցի զինվոր». այս ու նմանատիպ վերնագրերով թուրքական իշխանամերձ և մյուս լրատվական կայքերը գովերգում էին ադրբեջանցի զինծառայողներին։ Մինչդեռ նույն այդ լրատվամիջոցներն օրեր անց բացարձակ անտարբերության մատնեցին ադրբեջանցիների վայրագությունները։

Թուրքիայի քարոզչամեքենայի այս քաղաքականությունը, անշուշտ, նորություն չէր․ Տարիներ ի վեր ժխտողականությանը զուգահեռ նույն անտարբերության քաղաքականություն է վարել նաև Հայոց ցեղասպանության ոճրագործության պարագայում։

Հ. Գ. Թուրքիայում գործող, թուրքերեն հրապարակվող հազվագյուտ լրատվամիջոցներից մեկը, որն առնվազն չեզոքության դիրքերից անդրադարձել է հայ զինվորների մահապատժի տեսանյութին հայկական «Ակոսն» էր։ Այդ երկրում առկա մամուլի անազատության և գրաքննության պայմաններում «Ակոսը» Թուրքիայի հանրությանն էր փոխանցում թեմայի շուրջ եղած հայկական, ադրբեջանական և միջազգային արձագանքները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված