Ջենիֆեր Լոուրենսը պատմել է «Քաղցած խաղերից» հետո վերահսկողությունը կորցնելու մասին
Լուսանկարներ
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը խոսել է «Քաղցած խաղեր» ֆիլմում մեծ հաջողությունից հետո վերահսկողության կորստի մասին։ Այս մասին հայտնում է Variety-ն։
«Ես զգում եմ, որ կորցրել եմ վերահսկողության զգացողությունս: «Քաղցած խաղերի» թողարկման և «Օսկարի» ստացման միջև ընկած ժամանակահատվածում ես դարձա ապրանք: Ինձ թվում էր, որ յուրաքանչյուր որոշում խմբակային մեծ որոշում է»,- կիսվել է դերասանուհին։ Լոուրենսը նշել է, որ միայն վերջերս է նորից սկսել զգալ սեփական ինքնությունը։
Լոուրենսը առավել հայտնի է Քաթնիս Էվերդինի դերով «Քաղցած խաղեր» գրքի ֆիլմաշարում: 2011 թվականին դերասանուհին առաջադրվել է «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի»՝ «Ձմեռային ոսկոր» ֆիլմում դերակատարման համար։ 2013 թվականին նա «Օսկար» է ստացել «Իմ ընկերը խենթ է» կատակերգական դրամայում դերի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)