Պատասխանը չուշացավ. ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցների 9-րդ փաթեթն է պատրաստում
ԱշխարհԵվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների 9-րդ փաթեթը, հայտնել է ԵՄ Խորհրդում համայնքի երկրներից մեկի պատվիրակության իրազեկ աղբյուրը:
Ընդ որում, Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանափակումների վերջին՝ ութերորդ փաթեթն ուժի մեջ է մտել ընդամենը վերջերս՝ հոկտեմբերի 7-ին:
Ըստ ՏԱՍՍ-ի մեջբերած աղբյուրի՝ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փուլը քննարկվում է ևս մեկ էսկալացիայից հետո, որը տեղի ունեցած հոկտեմբերի 10-ին»:
Խոսքը ռուսական զինուժի կողմից Ուկրաինայի զանգվածային հրթիռակոծության մասին է՝ ի պատասխան Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակման, որը, ըստ Կրեմլի, կազմակերպվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից: