Ե՞րբ կհանդիպեն և ի՞նչ կքննարկեն Պուտինը և Էրդողանը. Կրեմլի պարզաբանումը
Ռուսաստան
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 13-ին:
Այդ մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, երկու նախագահները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Բացի այդ, Պեսկովի փոխանցմամբ, Պուտինն ու Էրդողանն անդրադառնելու են ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակին:
Ավելի վաղ, Անկարայում ակնկալել էին, որ երկու ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ հոկտեմբերի 12-ին՝ Աստանայում նախանշված Ասիայի հարցերով Խորհրդակցության շրջանակում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)