Շոյգուն ծանոթացել է զորակոչված քաղաքացիների վերապատրաստմանը. ի՞նչ է հանձնարարել
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Արեւմտյան ռազմական շրջանի ռազմավան, որտեղ վերապատրաստման փուլ են անցնում զորակոչված քաղաքացիները, հայտնում է ТВ Центр-ը:
Նախարարն անձամբ ստուգել է, թե ինչպես են ընթանում մարտավարական եւ կրակային պատրաստության դասերը: Շոյգուն հատուկ ուշադրություն է դարձրել ազատագրված տարածքների թիկունքում գործնական մարտական հմտությունների ամրապնդմանը:
Նա հրահանգել է ուսումնական գործընթացի մեջ ավելի ակտիվորեն ներգրավվել մարտական փորձ ունեցող սպաներին, ովքեր մասնակցել են հատուկ ռազմական գործողությանը:
Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարը հանձնարարել է ուժեղացնել բոլոր մասնագիտությունների գործնական դասերի անցկացումը մթության մեջ՝ որպես հատուկ պատրաստության բաղադրիչ: