Հայտնի պրանկերները մոլորեցրել են Զելենսկու գրասենյակի ղեկավարին և գաղտնի տեղեկություններ իմացել (տեսանյութ)
ՏեսանյութերԱմեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան ժամանակին կստանանք մեզ խոստացված զենքերը։
Այս մասին հանրահայտ պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ զրույցում խոստովանել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Որպես ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլ ներկայացած զույգը ուկրաինացի քաղաքական գործչից մանրամասն տեղեկացել է արևմտյան գործընկերների հետ Կիևի հարաբերությունների մասին։
Երմակը նշել է, թե Ուկրաինան մեծ քանակությամբ զենք է ստանում, բայց դա բավարար չէ։ Ուստի Կիևը իր ծրագրերի և առաջիկա գործողությունների մասին տեղեկություններ է փոխանցում Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։