Ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը կլինի դաշինքի պարտությունը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը Հյուսիսատլանտյան դաշինքի պարտությունը կլինի, և կոչ է արել թույլ չտալ դա։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կպահպանենք և կամրապնդենք մեր աջակցությունը Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել պաշտպանել իրեն և ազատագրել տարածքը», - ասել է Ստոլտենբերգը հոկտեմբերի 12-13-ը Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են մահաբեր զենքեր, հրետանի, զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության համակարգեր, հակատանկային զենքեր և HIMARS MLRS, հայտնում է Reuters-ը։