Բժիշկը պատմել է, թե ինչի մասին են խոսում ձեռքերի վրայի կապտուկները
ԱյլԵթե առանց ակնհայտ պատճառի ձեռքերին պարբերաբար կապտուկներ են հայտնվում, ապա սա առիթ է հետազոտության համար, ասում է ընտանեկան բժիշկ Թոմի Միտչելը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Կապտուկները կարող են խոսել տարբեր հիվանդությունների մասին՝ անվնասից մինչև լուրջ, ինչպիսին է լեյկոզը», - Միտչելի խոսքերը մեջբերում է «Eat This. Not That»-ը: Նաև կապտուկը կարող է վկայել թրոմբոցիտների ֆունկցիայի խանգարման կամ արյան մակարդման հետ կապված այլ վիճակների մասին: