Արևմտյան երկրները դիտարկում են Ռուսաստանի և Բելառուսի դեմ մարտավարական միջուկային զենք կիրառելու հնարավորությունը. Տերտել
ԱշխարհԱրևմտյան երկրները դիտարկում են Ռուսաստանի և Բելառուսի դեմ մարտավարական միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մեր տվյալներով, որոնք մենք ստանում ենք Արևմուտքի ռազմաքաղաքական շրջանակներից, նրանք կարծում են, որ ոչ մի դեպքում չպետք է պարտվեն (Ուկրաինայում - խմբ.)»,- ասել է Տերտելը` հավելելով, որ դրա հետ կապված «քննարկվում է մարտավարական միջուկային զենքի կիրառման կամ այն խմբավորումների օգտագործման հնարավորությունը, որոնք ստեղծված են մեր երկրի և մեր դաշնակիցների դեմ ուղղակի ագրեսիայի համար»։
Բացի այդ, նրա խոսքով, Լիտվայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի տարածքում արեւմտյան երկրների հատուկ ծառայությունների աջակցությամբ ահաբեկչական խմբավորումներ են ստեղծվում Բելառուսում ահաբեկչություններ իրականացնելու համար։
«Մենք հաստատ գիտենք, որ ԿՀՎ-ն, այլ հզոր հետախուզական գործակալություններ, որոնք կանգնած են արբանյակային երկրների հետախուզական գործակալությունների հետևում, տիրապետում և ղեկավարում են այս իրավիճակը, ֆինանսավորում նրանց», - ասել է Տերտելը: