Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 11-ին, ժամը 15։39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է ավտոմեքենան։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան