ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջ Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա Դատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամ Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ Բելոզյորով Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ Ադեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-Նակալյան Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումը 

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն այսօր է հանդիպելու Փաշինյանի հետ

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի օրն է ժամանել Երեւան, սակայն ՀՀ իշխանությունները, որոշ տեղեկություններով, տարբեր պատրվակներով դեռ չեն հյուրընկալել արցախցի գործընկերներին։ Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան, երբ պրահյան հանդիպումից ու Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածություններից հետո Արցախում բողոքի ալիք բարձրացավ, Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանն «Արցախպրեսին» հայտնեց, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երեւան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի եւ ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: 

«Այցի հիմնական նպատակն է՝ քննարկել 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը եւ ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- մանրամասնել էր Ավանեսյանը: 

Մենք տեղեկացանք, որ երեկ երեկոյան ժամը 18։00-ի դրությամբ դեռ որեւէ ֆորմատով հանդիպման մասին տեղեկատվություն չկար, իսկ իշխանական կուլիսներից տեղեկություններ էինք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը ձգձգում է հանդիպումը։ Արտգործնախարարն էլ դեռ չէր ընդունել, իսկ ԱԺ նախագահը երկրում չէ, մի քանի օր է՝ պաշտոնական այցով Մոսկվայում է։  

Ուշագրավ է, որ նախօրեին Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ․ մենք գրել էինք, որ Փաշինյանը կարող էր մեկ օր սպասել, եւ այդ նիստին կմասնակցեին նաեւ Արցախի հյուրերը, ավանդույթի համաձայն՝ կքննարկեին հերթական՝ պրահյան պայմանավորվածությունները։ Սակայն, ըստ ամենայնի, նա Ալիեւին փորձում է նման կերպ սիրաշահել, որ իսկապես ձեռքերը լվացել է Արցախից եւ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ըստ էության, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ 

Երեկ ողջ օրը Արցախի` Հայաստան ժամանած պատվիրակության անդամներից եւ ոչ մեկի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, հեռախոսազանգերին չէին պատասխանում անգամ ԱՀ նախագահի խոսնակն ու խորհրդականը։ Երեկոյան կապ հաստատեցինք ԱՀ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ՝ հարցնելով, թե տեղյա՞կ է կուսակցի` Վահրամ Բալայանի հանդիպումների մասին։ Սակայն պատգամավորն ասաց, որ երկու ժամ առաջվա տվյալներով՝ պարոն Բալայանը որեւէ մեկի հետ դեռ չէր հանդիպել․ «Եթե հանդիպած լիներ, ինձ կասեր, չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց ինձ ասաց, թե փոխանցել են՝ ում հետ պիտի հանդիպեին, այս պահին հանրապետությունում չէ»։

Պատգամավորն այլ մանրամասներ չհայտնեց։ Խոսքը, թերեւս, ԱԺ նախագահի մասին է, ով Հայաստանում չէր, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ որեւէ հանդիպման կամ  միջոցառման երեկ չի մասնակցել՝ համաձայն պաշտոնական կայքի։ Վերջին հանդիպումը եղել է նախօրեին, ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Նույն պատկերն էր նաեւ արտգործնախարարության կայքում։

Ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայանալու է այսօր` երեկ այդպես է որոշվել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շակուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված