Տանտիրուհին 20 րոպեով տանից բացակայել էր, հյուրասենյակից հեռուսացույցը գողացել էին
Հասարակություն
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի Կորի փողոցի մի բնակչուհի. որ երբ առավոտյան 20 րոպեով բացակայել էր տնից և դուռը թողել բաց, հյուրասենյակից գողացել էին հեռուստացույց, իսկ պահարանում դրված պայուսակի միջից՝ 12 հազար դրամ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությկան լրատվության բաժինը։
«Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով քրեական հետախույզների հետ, պարզել են, որ գողությունը կատարել են գյումրեցի 51 և 53 տարեկան երկու եղբայրներ: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Եղբայրները հայտնել են, որ հեռուստացույցը վաճառել են, իսկ 12 հազար դրամով կատարել են գնումներ:
Եղբայրներն ու գնորդը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան