Եվ ահա ես այստեղ եմ. Բայդենը կատակել է՝ ինչու է նախագահ դարձել
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է այն մասին, թե ինչպես է ընտրել քաղաքական գործչի ուղին. նա հրշեջի կամ քահանա դառնալու որակավորում չունի, գրում է Ռիա Նովոստին։
«Ես մեծացել եմ Քլեյմոնտում՝ Դելավեր նահանգում: Ես հաճախում էի տեղի Սենտ Ռոուզի դպրոցը, դիմացը հրշեջ կայան կար: Եվ իմ բոլոր ընկերները դարձան կամ հրշեջներ, կամ ոստիկաններ, կամ քահանաներ: Ես չունեի բավարար որակավորում, և ահա ես այստեղ եմ»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը հրդեհների կանխարգելման միջոցառման ժամանակ: