Ի հեճուկս Չինաստանի՞. ամերիկացի կոնգրեսականների խումբը չհայտարարված այցով ժամանել է Թայվան
ԱշխարհԱՄՆ Կոնգրեսի չորս անդամներ երեքշաբթի օրը եռօրյա չհայտարարված այցով ժամանել են Թայվան:
Այդ մասին հայտնել է Taipei Times պարբերականը:
Ակնկալվում է, որ հանրապետականներ Բրեդ Ուենսթրափը և Մայքլ Վալցը, դեմոկրատներ Սեթ Մուլթոնը և Քայ Քեհիլը հանդիպումներ կանցկացնեն կղզու բարձրագույն ղեկավարության հետ:
Նշվում է, որ հիշյալ կոնգրեսականներն ԱՄՆ Կոնգրեսում ակտիվորեն աջակցում են Թայվանին՝ տարբեր օրենսդրական նախաձեռնություններ հանդես բերելով:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունները լարվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ այս տարվա օգոտսոսի 2-3-ը Թայվան կատարած այցից հետո: