Ռամոսին սպառնում է 2-7 խաղով որակազրկում՝ մրցավարին «սրիկա» անվանելու պատճառով
Սպորտ
Սերխիո Ռամոսին սպասվում է երկարաժամկետ որակազրկում՝ մրցավարին վիրավորելու համար, գրում է Sports.ru-ն։
ՊՍԺ-ի 36-ամյա իսպանացի պաշտպանը Լիգա 1-ի «Ռեյմսի» հետ խաղի առաջին խաղակեսում (0:0) մեկ րոպեով դեղին և կարմիր քարտ է ստացել մրցավար Պյեր Ժելուստի հետ վեճի համար։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, հանդիպման մրցավարը հանդիպումից հետո իր զեկույցում նշել է, որ Ռամոսը բողոքել է իր որոշումների դեմ, սակայն վիրավորանքի մասին չի նշել։
Ավելի ուշ հնարավոր է դարձել պարզել, թե ինչ է ասել Ռամոսը մրցավարին՝ «puta madre», որ իսպաներենից թարգմանաբար նշանակում է «սրիկա»:
Ագրեսիվ պահվածքի համար Ռամոսին սպառնում է որակազրկում 2-7 խաղով: Չորեքշաբթի երեկոյան կկայանա կարգապահական կոմիտեի նիստը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)