Ռուսաստանում մոբիլիզացված զինծառայող է մահացել
Աշխարհ
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի ուսումնական կենտրոնում մահացել է թվով չորրորդ Չորրորդ մոբիլիզացված զինծառայողը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Մաքսիմ Իվանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Խորհրդարանականի խոսքով՝ տղամարդը գնացել է բժշկական կենտրոն և հայտնել, որ իրեն լավ չի զգում։ Նրա մոտ ախտորոշվել է սրտի կանգ, բժիշկները չեն կարողացել փրկել նրան։
Ներկայումս ողբերգության մանրամասներն ու պատճառները պարզում են ռազմական հետախուզական մարմինները և զինդատախազությունը, մանրամասնել է Իվանովը։
Այսպիսով, ուսումնական կենտրոնում արդեն չորս մոբիլիզացված մարդ է մահացել։ Սվերդլովսկի մարզի օմբուդսմեն Տատյանա Մերզլյակովան հայտնել է, որ նրանցից մեկը էպիլեպսիա ուներ։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա հայտարարեց։ Նույն օրը համապատասխան հրամանագիր ստորագրվեց։ Երկրի ղեկավարի խոսքով՝ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորի քաղաքացիները, առաջին հերթին նրանք, ովքեր փորձ ունեն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)