Մոլդովան մտադիր է փակել իր օդային տարածքը. երկրում կարող են նաև մասնակի զորակոչ հայտարարել
ԱշխարհՄոլդովայի պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին ասել է, որ երկիրը դիտարկում է մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարելու հնարավորությունը:
Այս մասին հայտնում է PRO TV-ն:
Նրա խոսքով, Մոլդովայի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում կառավարությունը կարող է երկրում մասնակի զորակոչ հայտարարել:
«Բայց նախ պետք է մանրակրկիտ վերլուծություն կատարել իրավիճակի վերաբերյալ»,-ասել է Նոսատին։
Բացի այդ, նախարարը նշել է, որ Մոլդովան ստիպված կլինի փակել իր օդային տարածքը՝ Ուկրաինայում ռուսական հրթիռների արձակման պատճառով: