Բայդենը խոսել է Պուտինի հետ հանդիպման հավանականության մասին
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայումս չի ծրագրում G20-ի առաջիկա գագաթնաժողովին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն կարծում է, որ դա կախված կլինի նրանից, թե ինչ կցանկանար քննարկել Ռուսաստանի ղեկավարը:
Երեքշաբթի երեկոյան հեռարձակված CNN-ի հարցազրույցում Բայդենին հարցրել են, թե արդյոք նա ցանկանում է հանդիպել Պուտինի հետ գագաթնաժողովին:
«Տեսեք, ես նրա հետ հանդիպելու մտադրություն չունեմ, բայց, օրինակ, եթե նա ինձ մոտ գար (G20-ի գագաթնաժողովին) և ասեր. «Ես ուզում եմ խոսել (ամերիկացի Բրիթնի) Գրեյներին ազատ արձակելու մասին»...Կարծում եմ, որ դա կախված է իրավիճակից»,- պատասխանել է նա: