Երեք տարեկան աղջկա ստամոքսում 30 մագնիսի գնդիկ է հայտնաբերվել
ԱյլՄոսկվայում երեք տարեկան աղջկա ստամոքսում 30 մագնիսի գնդիկ է հայտնաբերվել, գրում է Gazeta-ն։
Երեխան բուժհաստատություն է ընդունվել ախորժակի բացակայությունից, թուլությունից և փսխման նոպաներով, հայտնում է Սպերանսկի թիվ 9 մանկական հիվանդանոցի Telegram ալիքը։
Աղջկա առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Հետազոտության ժամանակ բժիշկները երեխայի ստամոքսում երեք տասնյակ փոքր մագնիսական գնդիկներ են հայտնաբերել, որոնք նա կուլ է տվել երկու ամիս առաջ։
«Իլեումի հանգույցների լույսում մագնիսական գնդիկների երկար մնալու պատճառով երեխայի մոտ առաջացել են աղիքային խնդիրներ, որոնք առաջացրել են պերիտոնիտ»,- ասել է մանկական վիրաբույժ Շավքաթ Գանիևը:
Պահանջվել է շտապ վիրաբուժական միջամտություն, հեռացվել են բոլոր օտար առարկաները՝ 30 հատ մագնիսի գնդիկ։ Երեխայի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում։