Սպանության և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվող քաղաքացին հայտնաբերվեց
ԻրավունքՈստիկանության ՔՈԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07.05-ին, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմնին են ներկայացրել 32-ամյա Յուրիկ Գ.-ին, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (Սպանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: