Շվեյցարիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
ԱշխարհՇվեյցարիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված ՌԴ-ին կազմում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի տարածաշրջանների մուտք գործելու հետ:
Այդ մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է Շվեյցարիայի դաշնային հանրապետության կառավարությունը. փոխանցում է tvc.ru-ն:
Փաստաթղթի համաձայն, պատժամիջոցների ցանկում ներառված են շուրջ 30 ֆիզիկական և իրավաբանական անձինք: Այդ մարդկանց արգելված է մուտք գործել Շվեյցարիա, իսկ նրանց ունեցվածքը ենթակա է արգելափակման, եթե գտնվում է շվեյցարական իրավազորության ներքո:
Շվեյցարիայի կառավարությունը հայտարարության մեջ նշել է, որ սահմանափակումները, որոնք նախկինում ներկայացվել են ԴԺՀ-ի և ԼԺՀ- մասով, այսուհետ կտարածվեն նաև Զապորոժիեի և Խերսոնի տարածաշրջաններում: