Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է բազմաթիվ հարցերի պատասխաններ. Միրզոյանը՝ Լավրովին
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների այսօրվա հանդիպման ժամանակ նախարար Արարատ Միրզոյանն իր գործընկեր Սերգեյ Լավրովին ասել է, որ Հայաստանը բազմաթիվ հարցեր ունի, որոնց պատասխանները Երևանը ցանկանում է լսել Մոսկվայից։
«Հայկական կողմը հավատարիմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով եռակողմ հայտարարություններին։ Սակայն դրան զուգահեռ նկատվում է Ադրբեջանի ախորժակների աճ։ Եվ խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին է։ Այս առումով Հայաստանը հստակ արձագանք է ակնկալում իր դաշնակից Ռուսաստանից»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ շատ երկրներ միջնորդություն են առաջարկում, բայց Հայաստանը ցանկանում է զգալ Ռուսաստանի թիկունքը։
Միաժամանակ Միրզոյանը հավելել է, որ ՄԱԿ-ի անդամ որոշ երկրների արձագանքը, որոնց հետ Երևանը բարեկամության այդքան երկար պատմություն չունի, Ադրբեջանի ագրեսիային արձագանքեցին ավելի հստակ հայտարարություններով, քան Ռուսաստանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան