Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը պատասխանել է Պուտինի առաջարկին
ԹուրքիաԹուրքիան պատասխանել է ՌԴ նախագահ Պուտինի այն առաջարկին, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքով» գազի տարանցման կորցրած ծավալը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան՝ ձևավորելով «Թուրքական հոսքով» եվրոպական գործընկերներին կապույտ վառելիքի մատակարարման հանգույց, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Գազային հանգույցի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը նոր է և քննարկման կարիք ունի»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը:
Պուտինը նշել է, որ Մոսկվան Թուրքիային գազ է մատակարարում «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» ծովային գազատարներով։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ այս ուղղությամբ գազի մատակարարման նպատակահարմարության և անվտանգության բարձր մակարդակ կա։