Էրդողանը սեղանի թենիս է խաղացել Ղազախստանի ղեկավարի հետ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թենիս է խաղացել Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այդ մասին տեղեկությունը տարածել է Anadolu գործակալությունը։
Մինչ այդ Տոկաևը իր թուրք գործընկեր Էրդողանին հրավիրել է «շարունակել ավանդույթը» և եռակողմ հանդիպում անցկացնել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ Ակտաուում:
«Այս տարվա հունիսին Բաքվում տեղի ունեցավ հանդիպում եռակողմ ձևաչափով (Ադրբեջան, Ղազախստան և Թուրքիա - խմբ.): Մենք մտադիր ենք շարունակել այդ ավանդույթը: Առաջարկում ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Ակտաուում»,- ասել է Տոկաևը։
Ղեկավարները նաև փոխըմբռնում են ձեռք բերել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման վերաբերյալ, որն անցնում է Չինաստանից Եվրոպա՝ Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն