Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
ՀայաստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 11-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքերը։