Կանանց բռնցքամարտի ընտրանին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը սկսում է պայքարն Եվրոպայի առաջնությունում:
Ինչպես հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան, ընտրանին արդեն մրցավայրում է: Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կմասնակցի 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50-ում երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 54-կգ քաշային կարգում Եկատերինա Սիչևան է, 57-ում Տաթևիկ Խաչատրյանը: 60-կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63-ում Սոնա Հարությունյանն է, 70-ում Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը։
Եվրոպայի բռնցքամարտի առաջնություն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի հոկտեմբերի 23-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)