Կիևում օդային տագնապ են հայտարարել
Աշխարհ
Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 12-ի երեկոյան, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ուշադրություն, Կիևում օդային տագնապ է հայտարարված, բոլորին խնդրում ենք շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարան»,- ասված է Կիևի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցներին, հայտնում է նաև Ժիտոմիրի շրջանում պայթյունների մասին։ Չերկասի շրջանում հայտնի է հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն