Քլոե Քարդաշյանը դեմքի շտապ վիրահատության է ենթարկվել. ինչպիսի՞ տեսք ունի աստղը հիմա
Այլ
2016 թվականին Քլոե Քարդաշյանն առաջին անգամ խոսել է իր հիվանդության մասին (աստղի մոտ մաշկի քաղցկեղ է ախտորոշվել): Բարեբախտաբար, հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, և բուժումը հաջող է անցել։ «Իմ մեջքի վրա խալ ունեի, որը պարզվեց՝ քաղցկեղ է: Ես 20 սմ մաշկից հեռացրեցի: Դա ցավոտ էր, քանի որ կորցրել էի մաշկի մեծ հատված»,- խոստովանել է աստղը։
Նախօրեին աստղը խոստովանել է, որ կրկին մտահոգություններ է ունեցել։ Աստղը ստիպված է եղել շտապ վիրահատել դեմքը։ Նա ասել է, որ նկատել էր «փոքր բշտիկ» իր այտին և այն շփոթել պզուկի հետ: Բայց բշտիկը երկար ժամանակ չի անհետացել, և նա դիմել է բժշկի։ Այնուհետև նրան երկու անգամ բիոպսիա են արել և ասել, որ շտապ վիրահատության կարիք ունի։ Ուռուցքը հեռացնելուց հետո Քլոեն ստիպված է եղել վիրակապ կրել։ Այժմ թոք-շոուի աստղին վտանգ չի սպառնում։
Ի դեպ, առաջին վիրահատությունից հետո Քլոե Քարդաշյանի մոտ կրծքի տակ թեթեւ այտուց էր առաջացել, աստղն անմիջապես դիմել էր բժիշկներին։ Բարեբախտաբար, պարզվել է՝ գոյացությունը բարորակ է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան