Ադրբեջանն ակտիվորեն խթանում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը. Ալիև
ԱդրբեջանԱստանում ընթացող Ասիայում վստահության ջանքերի և փոխգործակցության Խորհրդակցության 6-րդ գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային:
Նա նշել է, որ իր երկիրը իրականացնում է տրանսպորտային ենթակառուցվածքների լայնածավալ նախագծեր, ինչի շնորհիվ Ադրբեջանը դարձել է միջազգային կարևոր լոգիստիկ կենտրոններից մեկը, հայտնում է ԱՊԱ-ն:
«Ադրբեջանը կարևոր ներդրում է կատարում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների զարգացման գործում: Ադրբեջանն ակտիվորեն խթանում է Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը դառնալու է Միջին միջանցքի կարեւոր մասը»,-ասել է Ալիևը: