ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան․ ի՞նչ պահանջներ ունեն ՀՀ իշխանությունները նրանցից և ու՞մ կապավինեն․ իշխանական պատգամավորը փակագծեր բացեց
Քաղաքական
Վերջին օրերին հանրային ու քաղաքական շրջանակներն ակտիվորեն քննարկում են ուժային տարբեր կենտրոնների՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվածության, ինչ-որ առումով՝ նախապատվության հարցը։ ԱՄՆ-ն ամենաբարձ մակարդակով վերահաստատում է, որ ադրբեջանական զորքերը պետք է ետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, Եվրամիությունը մտադիր է քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան, իսկ Մոսկվան ակնարկում է ՀԱՊԿ դիտորդական խումբ ուղարկելու մասին։
Ուժային այս երեք կենտրոններից ո՞րն է առավել նախապատվելի Հայաստանի համար․ ի պատասխան ԼՈՒՐԵՐ․com-ի հարցի, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց․
«Նախապատվության հարց, ըստ էության չկա, մեզ համար ընդունելի է նա, ով կկարողանա դուրս բերել Ադրբեջանին ՀՀ ինքնիշխան տարածքից։ Սա է մեր պահանջը, որի մասին մենք հստակ ու բազմիցս հայտարարել ենք»։
Իշխանական պատգամավորի պնդմամբ` Հայաստանը չպետք է դառնա կողմ, այլ ներկայացնի, առաջ քաշի և հասնի իր պահանջների կատարմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ժամկետին, որը, ենթադրաբար, առաջիկա 4-5 ամիսների խնդիր է, Խաչատրյանը նշեց․
«Չեմ կարող հստակ ժամկետ նշել, քանի որ դա բարդ գործընթաց է, տեխնիկական ընթացակարգեր կան, բացի այդ, այդ ամենը պահանջում է նաև բազմաթիվ հարցերի պարզաբանում։ Ամեն դեպքում, ժամկետների մասին խոսելիս, պետք է հստակ տեղեկատվության տիրապետել»։
Մեր զրուցակիցը հավելեց, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում ոչ լավատեսություն, ոչ էլ հոռետեսություն է պետք դրսևորել, այլ ընդամենը պետք է զինվել համբերությամբ ու սպասել։
Արա Ալոյան


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)