Զելենսկին առաջարկել է դիտորդներ տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին. ո՞րն է Մինսկի պատասխանը
ԱշխարհԲելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ Բելառուսի և Ուկրաինայի սահմանին դիտորդների տեղակայման վերաբերյալ:
«Արևմուտքի երկրների ներկայացուցիչներին Բելառուսի և Ուկրաինայի սահման ուղարկելը կնշանակի ուկրաինական հակամարտության մեջ այս երրորդ երկրների փաստացի ներգրավվածությունը»,- լրագրողներին ասել է Բելառուսի արտգործնախարարը:
Նա նաև անդրադարձել է երկրի արևմտյան սահմանին առկա իրավիճակի մասին:
«Հանրապետության հարավային և արևմտյան սահմաններին ռազմական տեխնիկա և զինամթերք է փոխադրվում, կուտակվում են զինծառայողներ: Մենք չպետք է աչք փակենք այս ամենի վրա։ Բնականաբար, կձեռնարկվեն համապատասխան արձագանքման միջոցներ, այդ թվում՝ ռազմական»,- ընդգծել է Վլադիմիր Մակեյը: