ՆԱՏՕ-ն մշակում է Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի վերականգնման ծրագիրը. Politico
ԱշխարհՆԱՏՕ-ի երկրները 10-ամյա ծրագիր են մշակում պատերազմական գործողություններից տուժած Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի վերականգնման համար:
Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ Politico պարբերականին հղումով:
Ինչպես աղբյուրին հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, դաշինքի և Ուկրաինայի ամբողջական համատեղելիությանը նպաստելու համար կողմերը դիտարկելու են պաշտպանական պահանջմունքների ծրագրումը:
«Խոսքը խորհրդային սարքավորումներից ՆԱՏՕ-ին համապատասխանող արևմտյան սարքավորումների անցնելու մասին է: Մենք ուղիներ կփնտրենք Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը վերականգնելու համար»,- ասել է պաշտոնյան: