Շերը 85 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուի իր առանձնատունը
Լուսանկարներ
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերը 85 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուի իր առանձնատունը, հայտնում է Wall Street Journal-ը։
Իտալական Վերածննդի ոճով առանձնատան շինարարությունը ավարտվել է 1999 թվականին՝ ըստ WSJ-ի: Խաղաղ օվկիանոսին նայող տունը զբաղեցնում է 1226 քմ տարածք։ Այն ունի յոթ ննջասենյակ, բազմաթիվ լոգարաններ, մարզասրահ, լողավազան, թենիսի կորտ, թատրոն և նույնիսկ ջերմաստիճանի կարգավորիչով վերահսկվող մասնավոր սենյակ, որտեղ Շերը պահում է իր մոտ հարյուր կեղծամները: Բակում կա մավրական ոճի շատրվան, մոտակայքում կա հյուրատուն։
Սեպտեմբերին 76-ամյա Շերը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում մասնակցել է Balmain-ի ցուցադրությանը։ Երգչուհին բացել և փակել է նորաձևության ցուցադրությունը։ Սկզբում նա հայտնվեց հոլոգրամի տեսքով, իսկ հետո՝ լատեքսային կատվազգեստով պոդիում դուրս գալով՝ ձեռք ձեռքի տված Balmain-ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռոուստինգի հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)