Էմիլի Ռատակովսկին արձագանքել է իր և Բրեդ Փիթի սիրավեպի մասին լուրերին
Լուսանկարներ
Ամերիկացի մոդել, դերասանուհի և դիզայներ Էմիլի Ռատակովսկին ասել է, որ ինքը դեռ միայնակ է՝ չնայած դերասան Բրեդ Փիթի հետ սիրավեպի մասին լուրերին, հաղորդում է Page Six-ը։
31-ամյա Էմիլի Ռատակովսկին հարցազրույց է տվել Variety-ին, որում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ «Վերջերս ես միայնակ եմ, հիմնականում իմ ամբողջ կյանքում առաջին անգամն է, ես պարզապես վայելում եմ ազատությունը և չեմ անհանգստանում, թե ինչպես են ինձ ընկալում ուրիշները», - ասել է նա:
Չնայած այս ամենին՝ Page Six-ը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ զույգը գաղտնի է պահում իրենց հարաբերությունները՝ դերասանի չլուծված կոնֆլիկտի պատճառով նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ։
Առաջին անգամ Էմիլի Ռատակովսկու և Բրեդ Փիթի սիրավեպը քննարկվել է օգոստոսին՝ մոդելի՝ նախկին ամուսնուց՝ Սեբաստիան Բեր-ՄաքՔլարդից նրա դավաճանությունների պատճառով բաժանվելուց մեկ ամիս անց։ Նախկին ամուսիններն ամուսնացել են 2018 թվականին, իսկ 2021 թվականին նրանք ունեցել են որդի՝ Սիլվեստր Ապոլոն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան