Զելենսկին նշել է, թե երբ կավարտվի պատերազմը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:
Իր ելույթում նա հիշեցրել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումից անցել է 232 օր:
«Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, դուք նրան բացառեցիք Եվրոպայի խորհրդից և ընդունեցիք այդ երկիրը դատապարտող բանաձևեր: Եվրոպայի հետ միասին մենք կարողացանք երկխոսության մեջ ներքաշվել և համատեղ սանկցիաներով պատժեցինք Ռուսաստանին: Եվրոպան երբեք այդքան ուժեղ չի եղել»,- իր ելույթում ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, Մոսկվան հրաժարվել է Կիևի հետ խաղաղ երկխոսությունից.
«Ուկրաինային և մարդկությանը պաշտպանելու համար մենք աջակցում ենք խաղաղությանն ու երկխոսությանը։ Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ մեր տարածքային ամբողջականությունը ճանաչվի, երբ Ուկրաինան վերադարձնի իր հողերը»,- ասել է Զելենսկին: