Իլոն Մասկը հայտնել է, թե հատկապես ինչի համար է կարևոր գնել իր՝ «այրված մազի հոտով» օծանելիքը
Ժամանց
Իլոն Մասկը իր հետևորդներին հորդորել է գնել ավելի վաղ ներկայացված «այրված մազի հոտով» օծանելիքը, որպեսզի իրեն թույլ տա գնել Twitter-ը։
«Խնդրում եմ, գնեք իմ օծանելիքը, որպեսզի ես գնեմ Twitter-ը»,- գրել է միլիարդատերը։
Հոկտեմբերի 12-ին Մասկին պատկանող The Boring Company-ն ներկայացրել է 100 դոլար արժողությամբ օծանելիք, որը կոչվում է Burnt Hair:
Ավելի ուշ գործարարը նշել է, որ օծանելիքի վաճառքը հատել է 10 000 շշի սահմանագիծը։ Այսպես, օծանելիքի՝ վաճառքում հայտնվելուց հետո միայն առաջին վեց ժամում, ինչպես հայտնել ենք, շահույթը կազմել է 1 մլն դոլար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Իլոն Մասկը գլխավորել է Forbes-ի վարկածով ԱՄՆ-ի ամենահարուստ գործարարների վարկանիշը։ Նրա կարողությունը գնահատվել է 251 միլիարդ դոլար։
2022 թվականի ապրիլի կեսերին Մասկը առաջարկեց ձեռք բերել Twitter-ը 43 մլրդ դոլարով։ Արդեն ապրիլի 25-ին սոցցանցի տնօրենների խորհուրդը միաձայն ընդունեց Իլոն Մասկի առաջարկը, և առաջարկվող գործարքի գումարը կազմեց 44 մլրդ դոլար բոտ։ Հոկտեմբերին Մասկը համաձայնեց վերադառնալ Twitter-ի գնմանը 44 միլիարդ դոլարով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)