Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ 

Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնք. փոքրիկ ղարաբաղցիների նկատմամբ ԴԻԱԼՈԳ կազմակերպության հայրական հոգատար վերաբերմունքը անգին է մեզ համար

Հայաստան

Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը շնորհակալություն է հայտնել ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին, նշելով, որ նրա ղեկավարած կազմակերպության իրականացրած ծրագրերը բարենպաստ միջավայր են ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում, լուծում են մի շարք կենսական հարցեր, ինչպես նաև ակտիվացնում են կառուցողական գործընթացներ Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական կյանքում:

Ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի ստորագրությամբ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահին Լեռնային Ղարաբաղի ռուսների հասցեագրած նամակը ասում է.

«Հարգելի Յուրի Լյուդվիգի, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի կողմից ընդունեք մեր շնորհակալական ամենաջերմ խոսքերը: Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցը դասագրքերի ամբողջական փաթեթով ապահովելու նպատակով ԴԻԱԼՈԳ կազմակերպության կողմից իրականացրած հումանիտար ակցիան իր նշանակությամբ և ծավալով աննախադեպ է Ղարաբաղի պատմության մեջ:

Տասնամյակներ շարունակ օրակարգում գտնվող այդ հարցի լուծումը նախևառաջ վերաբերվում է ղարաբաղյան հողում ապրող մեր հայրենակիցներին` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին: Դժվար է գերագնահատել այս կարևոր իրադարձության նշանակությունը հատկապես մեր Հայրենիքի բազմակողմանի զարգացման համաեքստում:   

Ձեր ակտիվ մասնակցությամբ մեզ հաջողվեց նաև իրականացնել «Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ամառային դպրոց» կրթա-մշակութային ծրագիրը և բացել մանկական ստեղծագործության «Մշակույթ և կրթություն» ցուցահանդեսը: Փոքրիկ  ղարաբաղցիների նկատմամբ Ձեր հայրական հոգատար վերաբերմունքը անգին է մեզ համար:

Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ նման ծրագրերի իրականացումը ակտիվացնում են նան մեր օրերում շատ պահանջված կառուցողական գործընթացները հետպատերազմական Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական կյանքում: Դժվար է գերագնահատել Ձեր ծանրակշիռ ավանդը հայ-ռուսական կապերի ամրապնդման, ինչպես նաև մի շարք կենսական հարցերի լուծմանը նպաստելու համար բարենպաստ միջավայրի առաջացման գործում»:

Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 29-ին Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 ռուսալեզու դպրոցում այս ուսումնական հաստատության կոլետիվի, աշակերտների և նրանց ծնողների, Լեռնային Ղարաբաղի հասարակայնության և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ մոտ 17 հազար օրինակ ուսումնական գրականության հանդիսավոր փոխանցման արարողություն: Ուսաումնական գրականության ամբողջական փաթեթի փոխանցումը կատարեց ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը` Լեռնային Ղարաբաղում Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համատեղ: Իսկ ավելի քան 7 հազար օրինակ գեղարվեստական գրականություն փոխանցվեց Լեռնային Ղարաբաղի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` ղարաբաղյան 108 դպրոցների համար:

Ուսումնական և գեղարվեստական գրականությունը ձեռք է բերվել Եզրասիական համագործակցության հիմնադրամի ջանքերով, իսկ Մոսկվայից Ստեփանակերտ է տեղափոխվել  Լեռնային Ղարաբաղում Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից` ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ:

Վերջին երեսուն տարիների ընթացքում սա առաջին համակարգված, ծավալուն և հաջող մոտեցումն է Լեռնային Ղարաբաղի դպրոցները ռուսական ուսումնական և գեղարվեստական գրականությամբ ապահովելու հարցի լուծմանը, որը ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է գործընկերների հետ համագործակցաբար:

Նույնպես ԴԻԱԼՈԳԻ աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը այս տարի անց է կացրել երկամսյա ամառային դպրոց, ուր ռուսաց լեզվի, մշակույթի, Ռուսաստանյան պետության և բանակի պատմության, ժողովրդական բանահյուսության, ավանդույթների և կիրառական արվեստի անվճար դասընթացներ են տեղի ունեցել: Իսկ սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում հաջողությամբ կայացել է երկամսյա ամառային դպրոցի սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը` «Մշակույթ և կրթություն» խորագրով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Ամենադիտված