Արևմուտքից ոչ թե կոնկրետ առաջարկներ են հնչում, այլ երկու կողմերին աջակցելու ջանքեր են. ԱԳ փոխնախարար
Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարված իրավիճակը կարգավորելու առնչությամբ Արևմուտքից ոչ թե հնչում են կոնկրետ առաջարկներ, այլ ձեռնարկվում են կողմերին աջակցելու ջանքեր, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արևմուտքից կոնկրետ ինչ առաջարկներ են հնչում:
«Արևմուտքից ոչ թե կոնկրետ առաջարկներ են հնչում, այլ ջանքեր են, որ աջակցեն երկու կողմերին»,-ասաց փոխնախարարը:
Խոսելով խաղաղության պայմանագրի համար Բաքվի ներկայացրած առաջարկներից՝ փոխնախարարը հիշեցրեց, որ հայկական կողմի համար սկզբունքային անընդունելի կետեր չկան ներկայացված առաջարկներում: «Այդ առաջարկները լիարժեք չեն, այդ պատճառով հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները: Այս պահին ընթանում են աշխատանքներ: Գործընթացը, երկու կողմերից հաստատվել է, որ ընթանում է առանց նախապայմանների, այդ տրամաբանությունը պահպանվում է»,-ասաց Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)