Ստեղծել միջազգային քրեական տրիբունալ և պատասխանատվության կանչել ՌԴ-ին. նոր բանաձև
Աշխարհ![Ստեղծել միջազգային քրեական տրիբունալ և պատասխանատվության կանչել ՌԴ-ին. նոր բանաձև](/rs.php?image=/disc/13-10-22/b512b4a9e6b33666bad2f79369209e51.webp&w=780)
ԵԽԽՎ-ն բանաձև ընդունել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ:
Փաստաթղթի նախագիծը պատրաստել է լիտվացի խոսնակ Էմանուելիս Զինգերեյսը:
Բանաձևում Վեհաժողովը կոչ է արել Եվրոպայի խորհրդի անդամ և դիտորդ երկրներին ստեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից կատարված ագրեսիայի հանցագործությունները հետաքննելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Ընդունված փաստաթղթով դատապարտվել են Ուկրաինական չորս շրջաններում տեղի ունեցած հանրաքվեները և դրանց բռնակցումը Ռուսաստանին:
Բացի այդ, Խորհրդարանական վեհաժողովը ևս մեկ անգամ վճռականորեն աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)