Մակրոնը ինձ միշտ ասում է, որ իրեն զանգահարեմ WhatsApp-ով. Զելենսկին որոշ գաղտնիքներ է բացել
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ շփվում է WhatsApp-ի մեսենջերով:
Այդ մասին նա պատմել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ արևմտյան երկրների ղեկավարների հետ շփումները անվանելով «iPhone դիվանագիտություն»
«Ես բավականին մտերիմ հարաբերություններ ունեի Ջոնսոնի հետ (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոն), Դուդա (Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա), Գիտանաս (Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդա) - դրանք այն մարդիկ են, որոնց կարող եմ զանգել: Էմանուել Մակրոնն ինձ միշտ ասում է՝ «Ինձ WhatsApp-ով զանգիր», -ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ ինքը հաճախ է զանգում այն երկրների ղեկավարներին, որոնց անունը հիշատակել է: