Պատմական սահմանի ցանկացած փոփոխություն կարժանանա վճռական պատասխանի. Ռայիսին` Ալիևին
ԻրանԻրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մեկ անգամ ևս շեշտել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն Իրանի համար անընդունելի է: Տեղեկությունը հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հասկացրել է, որ անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն։ Նաև եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած քողի տակ մերժվում է: Արևմուտքը ռազմավարական առումով չի կարող մեզ շեղել»,- հայտնել է Ջամշիդին: